Ուղղանկյունանիստ, ուղղանյունանիստի ծավալ

Ուղղանկյունանիստը կազմված է 6 ուղղանկյուններից՝ նիստերից։

Ուղղանկյունանիստի նիստերի կողմերը կոչվում են ուղղանկյունանիստի կողեր, իսկ նիստերի գագաթները՝ ուղղանկյունանիստի գագաթներ։
Ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերը իրար հավասար են։
Ուղղանկյունանիստն ունի 12 կող, 8 գագաթ ու 6 նիստ։

Ուղղանկյունանիստի չափումներն են՝ ուղղանկյունանիստի լայնությունը, երկարությունը և բարձրությունը։

Այն ուղղանկյունանիստը, որի բոլոր կողմերը իրար հավասար են, կոչվում է խորանարդ։

Խորանարդը կազմաված է 6 հավասար քառակուսիներից՝ նիստերից։
Ուղղանկյունանիստի ձև ունեն բազմահարկ շենքերը, դասասենյակը, ակվարիումը։

Առաջադրանքներ

  1. Քանի՞ կող, գագաթ, նիստ ունի ուղղանկյունանիստը։
    12 կող, 8 գագաթ, 6 նիստ
  2. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5դմ, 7դմ, 8դմ։
    V=5x7x8=280
  3. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 դմ, 12 սմ, 10 սմ։
    V=20x12x10=2400
  4. Հաշվեք 6 դմ կող ունեցող խորանադի ծավալը։
    V=6x6x6=216դմ
  5. Հաշվեք 5 դմ կող ունեցող խորանադի ծավալը։
    V=5x5x5=125դմ
  6. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 15սմ, 16սմ, 17 սմ։
    V=15x16x17=4080
  7. Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն է ավելի մեծ, որն ունի 7սմ երկարություն, 5սմ լայնություն և 10սմ բարձրություն, թե՞ այն ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, որն ունի 10սմ երկարություն, 7սմ լայնություն և 5սմ բարձրություն։
    ուղանկյունանիստի ծավալները հավասար են 10x7x5=350
  8. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
    5 դմ, 4 դմ, 6 դմ։
    V=5x4x6=120
  9. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝
    3 դմ, 6 սմ, 10 սմ։
    V=30x6x10=1800
  10. Հաշվեք 7 դմ կող ունեցող խորանադի ծավալը։

Պատմություն և առասպել

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր։ Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց առասպելները։ Հին Հայաստանում ևս առասպելները շատ սիրված և տարածված են եղել։ Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն՝ ոչ սովորական քաջությամբ օժտված մարդիկ։ Դյուցազուններն իրենց արտաքին տեսքով էլ են տարբերվում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտակարգ ուժեղ, բարի և միշտ հերոսական գործեր են կատարում։

Continue reading

Quantifiers (A lot of, A little, A few)

Exercise 1. Choose the correct quantifier.

Ընտրիր ճիշտ տարբերակը՝ a lot of, a few, a little։

  1. There are only a little buses after 10 p.m., so we should go home soon.
  2. I put a few salt in the soup, because too much is unhealthy.
  3. Tom has a lot of friends, but they are very close to him.
  4. We don’t have a lot of time to finish this project, so let’s hurry up.
  5. My sister bought a few new clothes for the trip.
  6. There was a lot of noise in the classroom before the teacher came in.
  7. I drank a lot of milk because I wasn’t very thirsty.
  8. There are a little pencils left in the box; we need to buy more.
  9. My parents have a lot of money, so we can go on vacation this year.
  10. The teacher gave us a lot of homework today — I think it will take hours!
Continue reading

Օմար Խայամ «Առակ հայելու մասին»

Մի իմաստունի հարցրեցին.

— Ինչու՞ են աղքատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ, քան հարուստները:
— Նայիր պատուհանից: Ի՞նչ ես դու տեսնում:
— Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում:
— Իսկ հիմա հայելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում:
— Ինքս ինձ…
— Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ…